Քիչ առաջ աչքովս մի գրառում ընկավ, որը սոցցանցի իր էջում արել էր Քիմ Քարտաշյանի թիկնապահ Պասկալ Դյուվիերը, նա մասնավորապես գրել է հայոց ցեղասպանության հուշահամալիրի պատմության մասին, ուր նա երեկ այցելել էր:


Չգիտեմ ինչու, բայց առաջինը մտքովս անցավ այն, որ Պասկալը պետք է օրինակ ծառայի մեր անվտանգության աշխատողների մեծ մասի համար, կապ չունի թե ում թիկնապահն եք դուք տղեք ջան, հիշեք, որ դա մասնագիտություն է և պետք է գրագետ լինել, պետք է գիրք կարդալ ու չպետք է ուրախանալ այն փաստով, որ ձեզանից վախենում են, դուք ձեր ղեկավարներին հաստատ ավելի օգնած կլինեք, եթե գրագետ լինեք:

 

 

Զոհրապ Եգանյան