Անցնող շաբաթվա ընթացքում «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության ցանցահենները խոշորամասշտաբ ցանցային հարձակումներ են իրակականցրել համաշխարհային նշանակության մի շարք հեռուստաընկերությունների դեմ: Ապրիլի 8-ին ֆրանսիական TV5Monde հեռուստատեսության դեմ նախաձեռնված համակարգային գրոհից հետո, ԻՊ-ի հերթական թիրախն է դարձել բրիտանական BBC հեռուստաընկերությունը:
Մասնավորապես՝ լուրերի հերթական թողարկման ընթացքում կորել է կապը 2 տաղավարների միջև, իսկ էկրանին հայտնվել է ծայրահեղական կառույցին բնորոշող պատկեր՝ «CYBERCALIPHATE» (կիբերխալիֆայություն) և «Je suIS IS»(Ես ԻՊ-եմ) գրությամբ:
Կիբերհարձակման հետևանքները 30-րդ վայրկյանից՝
Արմեն Պետրոսյան