Օգտակար է արդյո՞ք ցերեկային քունը: Պետք է արդյո՞ք քնել ցերեկը: Շատերին հետաքրքրող այս հարցերին պատասխանում է Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի ղեկավար, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը:

 

Նրա խոսքով՝ հնարավոր չէ միանշանակ ասել ցերեկային քունը օգտակար է, թե ոչ: Ամեն ինչ կախված է մարդուց և նրա օրգանիզմից, ինչպես նաև նրա մոտ քնի խանգարումների առկայությունից: Եթե մարդը քնի խանգարումներ ունի, ցերեկային քունը, մասնագետի խոսքով, նրան հակացուցված է, քանի որ դա բացասաբար է անդրադառնալու գիշերային քնի որակի վրա՝ էլ ավելի սրելով առկա խնդիրները:

 

Սակայն, մասնագետի խոսքով, կան մարդիկ, որոնց դեպքում ցերեկային քունը չի անդրադառնում գիշերային քնի որակի վրա: Այս մարդկանց ևս, ամեն դեպքում, ցերեկը շատ երկար քնել պետք չէ: Սամսոն Խաչատրյանի խոսքով՝ ցերեկային քնի օպտիմալ տեւողությունը 45-60 րոպե է, ոչ ավել (գիշերային քունը պետք է տևի 6-8 ժամ):

 

Շարունակությունը՝ այստեղ