Ծիծեռնակաբերդի պատվո պահակի առաջին իսկ օրվանից որոշ անիմաստ և ապազգային քննադատություն հնչեց, իսկ ոմանք էլ սպասում էին մեկ այլ առիթի նորից հարձակվելու համար:
Ու ահա եկավ այդ օրը, և երեխեքը մնացին անձրևի տակ:
Անշուշտ, կարելի էր պատսպարվել անձրևից, սակայն աշակերտները գերադասեցին շարունակել նախնիների հիշատակի ոգեկոչումը :
Ակցիային մասնակցող դպրոցներին կզգուշացնենք, որ եղանակային պայմաններից կախված կարող են ընդհատել միջոցառումը:
Երեխեք ջան, կեցցեք, հուսամ չեք հիվանդանա, և որոշ մարդկանց "հոգատար" աչքը ձեզ չի կպնի : Առողջություն եմ մաղթում և շնորհակալ եմ:
Իսկ հաջորդ շաբաթ հրավիրում եմ ձեզ միասին թեյելու:

 

 

Արմեն Աշոտյան