Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավարությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:
2006թ.-ից ի վեր հիմնադրամը երկրի վարչական 184 համայնքում իրականացրել է ենթակառուցվածքների վերականգնման 319 ծրագիր: Ավարտված ծրագրերի 41 տոկոսն առնչվում է հանրակրթական և մասնագիտական դպրոցներին, 28 տոկոսը՝ գյուղական բնակավայրերի համայնքային կենտրոններին և մշակույթի տներին, 14 տոկոսը՝ մանկապարտեզներին և այլն:

 

 

Անահիտ Գրիգորյան