Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի հաղորդմամբ Թուրքիայի ջանքերը զուր են անցել և պատարագը ոչ միայն կմատուցվի Հռոմում, այլև ուղիղ կհեռարձակվի ՊանԱրմենիան Մեդի Գրուպի <<Արմենիա>> հեռուստաընկերությամբ կիրակի օրը' ապրիլի 12-ին, ժամը 11.00-ին:
Այդ օրը հիրավի տեղի կունենա պատմական իրադարձություն: Վատիկանի Սուրբ Պետրոս հոյակերտ տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, առաջին անգամ Հռոմի պապը պատարագ կմատուցի' հիշատակելով ցեղասպանությունը:
Անսալով թուրքական կողմի աննախադեպ ճնշումներին Հռոմի Ֆրանցիսկոս պապը կմատուցի պատարագ և տեղի կունենա հայկական մեռելոց ծիսական կարգ, Գրիգոր Նարեկացին կհայտարարվի Տիեզերական եկեղեցու վարդապետ:
Սա անշուշտ նաև դեսպանատան հետևողական և քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Սակայն ցավալի է, որ նման դրվատանքի արժանի իրադարձություններն ավելի քիչ են հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում…Ափսոս, ցավալի է իրոք…
Ուրեմն կիրակի' ժամը 11.00-ին, միասին հետևենք այդ պատմական իրադարձությանը…
Ռոբերտ Մելքոնյան