ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2015 թվականի գարնանային ծառատունկն իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանին, հանրապետության տարբեր մարզերին և համայնքներին, ստացված հայտերի հիման վրա անհատույց տրամադրել է ընդհանուր թվով շուրջ 170 հազար հատ տարբեր բարձրարժեք ծառատեսակների' կենսածառի, սոճու, ուռենու, շագանակենու, հացենու, ընկուզենու, կաղնու տնկիներ:
Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանին ս.թ. ապրիլի 11-ին նախատեսվող համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի շրջանակում Նոյեմբերյանի անտառային տնտեսության տնկարանից տրամադրվել է շուրջ 12 500 տնկի:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Անի Սմբատյան