Թե ինչու են մեր «ուսյալ» կոչեցյալները այդքան սիրում կրկնել ստրուկ բառը ես այդպես էլ լավ չհասկացա։ Միշտ շփոթել ենք ստրուկ և արժանավայել հպատակ լինելու եզրույթները։
Կարծում եմ այս խառնաշփոթը մարդկանց ուղեղներում հետևանք է այն բանին որ Հայաստանը ստրկատիրական հասարակարգ չի ունեցել ու մարդիկ չգիտեն թե ինչ բան է իսկսկան ստրուկը։ Ամեն պատեհ ու անպատեհ առիթներով օգտագործում են այդ բառը անպատվելով ու պիտակավորելով մեր ժողովրդին ու մեր մարդկանց։

 


Եթե Հայաստանը Սովետի ստրուկն էր բա այդ ի՞նչ տեսակի ստրուկ էր որ իր մշակույթով ու գիտությամբ, արդյունաբերությամբ, ժողովրդի կրթական մակարդակով ոտք էր մեկնում աշխարհի հզոր երկրների հետ։
Թութակի նման կրկնում եք ամեն անհեթեթություն որ ինչի՞ հասնեք։
Թե նման ապուշությունները ժողովրդի մեջ տարածելը լավ վարձատրվում է ու դրա համար եք ամեն պատեհ ու անպատեհ առիթներով ձեր այդ «գոհար» մտքերը մեջտեղ նետում։

 

 

 

Համլետ Աբրահամյան