Լոզանի բաակցություններում արձանագրված բեկումնային առաջընթացից հետո, թվում էր թե ամեն ինչ պարզ է ու Իրանն աստիճաաբար վերադառնում է Արևմտյան տերությունների շահերի տիրույթ, բայց ինչպես և գրել էի, իրանը չափազանց հին քաղաքակրթություն է, որը հրաշալի տիրապետում է Մեծ խաղի կանոններին և անհավանական է թվում, որ Իրանը միամտաբար իրեն գցի Արևմուտքի գիրկը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։


Եվ արդեն օրեր անց իմանում ենք, որ Լոզանյան համաձայնագրերի վրայի ստորագրությունների թանաքը դեռ չչորացած, Իրանը տհաճ անակնկալ է մատուցում Արևմուտքին, որտեղ արդեն վստահ էին, որ լուծել են Իրանի միջուկային հիմնախնդիրը։ Նախաագահ Ռոհանին, ի հեճուկս ձեռքբերված պայմանավորվածությունների, հայտարարել է ազգային հեռուստատեսությամբ, որ կստորագրի համաձայանագրերը միայն այն դեպքում, եթե Արևմտյան պատժամիջոցները հանվեն անմիջապես այլ ոչ թե համաձայնագրի վերջնական կնքումից 9 ամիս անց, ինչպես պայմանավորվել էին։


Սա բարդ կացության մեջ է գցում Արևմուտքին, որն առանց այն էլ չի կարող չափից դուրս սևեռվել Իրանի վրա և հիմա առավելապես կենտրոնացած է Ռուսաստանին հակկազդդելու վրա և փաստորեն հիմա բարդ երկընտրանքի առաջ է կանգնած։ Պետք է կամ զիջոըւմների գնալ ու կատարել իրանական պահանջները, ինչը շեշտակի կբարձրացնի Իրանի՝ առանց այն էլ բարձր վարկանիշն ու ազդեցությունը և կթուլացնի Արևմուտքինը, կամ էլ հրաժարվել դրանց կատարումից և ջուրը գցել ամիսների բանակկցությունները և Իրանին ռուս-չինական ճամբարից հեռանկարում պոկելու հույսերը։ Երկու դեպքում էլ Արևմուտքը աննախանձելի դրությունում է հայտնվում։

 

 

Գոռ Սաղաթելյան