Փաստորեն մեզ կրկին գազի ու էլեկտրաէներգիայի սակագների թանկացում է սպասվում, ընդ որում՝ արդեն այս ամառ։ Լավ, ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս բեսպրեդելը։ Այս անգամ էլ ռուսները հո չե՞ն կարող շառը մեր վրա գցել, հիմա էլ հո 100 տոկոսով իրե՞նք են վերահսկում այն ընկերությունը, որը պատասխանատու է ՀՀ-ում գազամատակարարման համար։
Հարգելի կառավարություն, հարգելի իշխանություններ, ձևի համար ընդվզեք էլի։ Վստահեցնում եմ Ձեզ, Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ չէ, որ Պուտինն է որոշել ու նույնիսկ ամեն ինչ չէ, որ ինքը ուշադրության է արժանացնում, այնպես որ, եթե դուք արդար առիթով ըմբոստանաք, մի բան փոխելու առիթ կլինի։
Այսօրվա դրությամբ Գազպրոմի լկտիությունն այն աստիճան է հասել, որ Հայաստանի սպառողին գազը ավելի թանկ գնով է հասնում, քան նույն Ուկրաինայի բնակչությանը, որը գազը մեզանից երկու անգամ փանկ գնով է ստնում ու լարված հարաբերությունների մեջ է նույն Ռուսաստանի ու նույն Պուտինի հետ։
Հասկացեք ի վերջո, որ մենակ մենք չեննք, որ ագահ օլիգարխներ ունենք, ռուսներն էլ իրենց լֆիկներին ունեն ու կոնրետ գազի պարագայում ռուսական լֆիկը պարոն Միլլերն է ում քմահաճույքով էլ այսպիսի բեսպրեդելի ենք ականատես լինում մեր երկրում։ Տեր կանգնեք ձեր երկրին ու ժողովրդին, որի բարեկեցության համար պատասխանատու եք, գոնե մեկ անգամ արեք այնպիսի բան, որ կբխի ժողովրդի շահերից և ժողովուրդը չի մոռանա դա։
Գեղամ Ասլամազյան