Մի տարեց մարդ զանգում է որդուն ու ասում.
-Որդիս, կներես, որ անհանգստացնում եմ, բայց պետք է հայտնեմ, որ ես և մայրդ որոշել ենք ամուսնալուծվել: 35 տարվա ամուսնություն…բավական է որքան տառապեցի:
-Ի՞նչ ես խոսում հայրիկ,- բացականչում է որդին:
-Մենք իրարից վաղուց արդեն հոգնել էինք և արդեն ձանձրացել եմ այդ մասին խոսելուց, այնպես որ զանգի քրոջդ և հայտնի այդ մասին:
Տղան կատաղած զանգում է քրոջը, ով լուրը լսելով, պայթում է բարկությունից:
-Գրողը տանի,-բացակաչում է նա,- թող ինձ, ես կհոգամ:
Անմիջապես զանգահարում է խեղճ հորը և բղավում նրա վրա.
- Դուք չեք բաժանվի, մինչև մենք չգանք, լսում ես: Հենց հիմա կգնենք տոմսեր և վաղը եղբորս հետ կլինենք ձեզ մոտ: Մինչ այդ ոչինչ չձեռնարկես, լսում ես…Ու զայրացած նետում է լսափողը:
Ծեր մարդը դնում է լսափողը և դիմում կնոջը.
-Դե, ամեն ինչ կարգին է, նրանք երկուսն էլ կգան մեր ամուսնության տարեդարձին և իրենք էլ կգնեն իրենց տոմսերը:
Հ.Գ. Գումար աշխատելը ամեն ինչ չէ կյանքում ու երկինքը փուլ չի գա, եթե ժամանակ հատկացնենք' ծնողներին այցելելու համար:
Վահե Ղազարյան