Խնձորի քացախը և մեղրը երկու անհավանական բնական նյութ են, որոնք հնարավոր է օգտագործել՝ առանց մշակելու: Դրանք հարուստ են օգտակար հատկանիշներով:
Եթե խառնեք այս երկու բաղադրիչը, ապա այդ խառնուրդն ավելի դրական ազդեցություն կգործի: Հոդացավի, բորբոքման, մարսողական խնդիրների և կոկորդի ցավի դեմ պայքարելիս այս բնական խառնուրդը հիանալի եղանակ է: Այն հատկապես օգտակար է օգտագործել քաղցած ժամանակ:
Մեղրի և խնձորի քացախի խառնուրդի օգտակար հատկությունները.
բարելավում է առողջական վիճակը և վերացնում հոդացավը, լավ է արթրիտի ցավերը վերացնելու համար,
վերացնում է այրոցի ու թթվայնության զգացողությունը,
բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը, այդ թվում' վերացնում է փորկապության խնդիրները,
նպաստում է քաշի կորստին,
նվազեցնում է խոլեսթերինի մակարդակն արյան մեջ և իջեցնում արյան ճնշումը,
հանգստացնում է կոկորդի ցավը,
վերականգնում է մաշկի հյուսվածքը և մաշկին վերադարձնում երիտասարդ տեսքը,
վերացնում է բորբոքումը:
Խառնուրդը պետք է պատրաստել բնական բաղադրիչներից' առանց մշակման ենթարկելու: 1 թեյի գդալ հում մեղրի հետ պետք է խառնել 1 թեյի գդալ խնձորի քացախ: Առավել հաճելի համի համար կարող եք 1 ճաշի գդալ ավելացնել: Այնուհետև ավելացնել մեկ բաժակ տաք ջուր : Այս ըմպելիքը պետք է խմել առավոտյան՝ քաղցած, որից 20-30 րոպե հետո կարելի է նախաճաշել: Այն պետք է օգտագործել ամեն օր:
Վրեժ Հովսեփյան