Գիտե՞ք, տղաներ, որպեսզի աղջիկը ժպտա, պետք չէ շատ ջանք թափել ու տառապել: Ցանկացած' անգամ ամենաաղքատ տղան կարող է աղջկա մոտ ժպիտ առաջացնել 100 անգամ ավելի հաճախ, քան ինչ-որ մեծահարուստ մեկը, որ հույսը դրել է իր փողերի վրա: Բոլոր աղջիկները երազում են, որ իրենց իսկապես սիրեն: Իսկ ի՞նչ է դա նշանակում:

 

Ի՞նչ անել, որպեսզի ձեր սիրած էակը ժպտա: Ավելի հեշտ բան չկա… Պարզապես կարդացեք այս մի քանի պարզ խորհուրդներն ու ձեր սիրելիին մի փոքր երջանկություն պարգևեք: Չէ՞ որ ամեն ինչ փոխադարձ է:

 

Ասա նրան, որ գեղեցիկ է կամ շքեղ տեսք ունի (ոչ թե կրքոտ է կամ սեքսուալ):


Բռնիր նրա ձեռքը, անգամ եթե դա մի քանի վայրկյան է տևում (կարևոր չի, թե երբ և որտեղ):


Մոտեցիր նրան հետևից և գրկիր: Երկար ժամանակ բաց մի թող նրան, եթե իհարկե նա ջանքեր չի թափում քեզնից ազատվելու:


Համբուրիր նրա ճակատը:


Երբ նա տխուր է, գրկիր նրան և ասա, թե որքան կարևոր է նա քեզ համար:


Գնահատիր փոքրիկ պահերը: Դրանք նրա համար շատ կարևոր են:


Եթե երկար ժամանակ ինչ-որ ուրիշ աղջկա հետ էիր զրուցում, խոսակցության ավարտից հետո մոտեցիր նրան, գրկիր ու համբուրիր. թող իմանա, որ նա քոնն է, իսկ մյուսները' ոչ:


Պարզապես զանգահարիր նրան և բարևիր:


Ընկերների և ընտանիքի անդամների հետ ծանոթության ժամանակ նրան որպես քո ընկերուհի ներկայացրու:


Եթե նա զայրանում է քեզ վրա, համբուրիր նրան:

 

Շարունակությունը՝ այստեղ