Քիմ Քարդաշյանին ես երբեք չեմ անդրադարձել, բայց այսօր ինքը գալիս է Հայաստան ու դա նշանակում է որ ամբողջ աշխարհի ԶԼՄ-ների ուշադրությունը սևեռված կլինի Հայաստանի վրա: Գալիս է իր հերթական նկարահանումներն իրականացնելու նպատակով, բայց կարևորն այն է, որ այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը անպայման տեղ կգտնի իր նկարահանումների մեջ:
Քարդաշյանը շատ լուրջ դերակատարում կարող է ունենալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները լուսաբանելու հարցում: Սոցցանցերում միլիոնավոր հետևորդներ ունի, ինչը շատ լուրջ տեղեկատվական խողովակներ են:
Այս ամենը հաշվի առնելով պետք է Քարդաշյանի հետ հանդիպեն բարձրաստիճան պաշտոնյաները, որպեսզի հետագայում ապահովեն Քարդաշյանի հետ կապը Հայոց ցեղասպանության իրազեկման հարցում:
Գոռ Մարկոսյան