Անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչու են մեր որոշ հայրենակիցներ այդքան ծանր տանում Քարդաշյանի այցը ու դրա շրջանակներում ակնկալվող տարբեր հավանական հանդիպումները։


Ի վերջո, Քարդաշյանը համաշխարհային մասշտաբի կերպար է ու մեր բախտը բերել է, որ հայ է, ընդ որում հայ՝ ով ոչ միայն երբեք չի ուրանում իր արմատները, այլև ոնց հասկանում եմ՝ հպարտանում է դրանով։


Քարդաշյանն ԱՄՆ-ում այնքան մեծ հանրայնություն վայելող ֆիգուր է, որ նրա հետ ԱՄՆ-ի նախագահն է հանդիպում և դրանից ողբերգություն ոչ ամերիկցիներն են սարքում, ոչ էլ աչքովս է ընկել, որ Օբամային անարգանքի սյունին մեր հայրենակիցները գամեն՝ Քարդաշյանի հետ հանդիպելու համար։

 

 


Իրականում, առավել քան անմտություն կլինի՝ հրաժարվել Քարդաշյանի գործողնը ի օգուտ մեզ ծառայեցնելուց ու ելնելով այս տրամաբանությունից՝ մենք ոչ միայն պետք է զերծ մնանք ողբերգություն սարքելուց, եթե նախագահը, վարչապետը, ինչ որ նախարար կամ էլ այլ բարձրաստիճան պետպաշտոնյա հանդիպի Քիմի հետ, այլև պետք է մի բան էլ խրախուսենք դա, որպեսզի հնարավորինս մեծ լինի հավանականությունը՝ Քիմին մեր տիրույթում պահելու և հայանպաստ գործունեությունում նրան խրախուսելու։

 

 

Գոռ Սաղաթելյան