Շփում բառը հաճախ մեզ հիշեցնում է ոչ այնքան հաճելի մարդկանց կամ «քաղցր» ձեռքսեղմումների մասին: Սակայն Միկա Բրժեզինկսին վստահեցնում է' եթե հրաժարվես շփումից, համարիր' ինքդ քեզ վնաս ես հասցնում: Հետևի՛ր նրա խորհուրդներին:
Որոշիր, որ գնալու ես մինչև վերջ
Երբ նոր ես սկսում կարիերադ, բնականաբար, շփման ցանց չունես, և չես էլ ունենա, եթե համառ ու նպատակասլաց չլինես: Հիշում եմ «Morning Joe»-ի մեր առաջին կենդանի շոուներից մեկը: Մենք լուսաբանում էինք 2008 թ. ընտրությունները Des Moines սրճարանում: Ես հինգ ժամ ուղիղ եթերում էի և քաոսային վիճակում: Եվ գիտե՞ք' էլ ում եմ հիշում: Մի ուսանողի, ով եկել էր շոուին։ Նա ինձ անկյունում մի կերպ «բռնացրեց» և ասաց, որ ուզում է կամավոր լինել ինձ մոտ: Այդ օրը ոչ ոք չէր համարձակվի իմ ժամանակից անգամ երկու վայրկյան խլել, բայց այդ երիտասարդի նպատակասլացությունն ինձ համոզեց, որ նա հրաշալի թիմային աշխատակից կլինի: Երբեմն պետք է խնդրես այն, ինչ ուզում ես ստանալ:
Շարունակությունը՝ այստեղ