Հայկ Մարությանի պատասխանը Միքայել Պողոսյանին ուղղակի գռեհիկություն էր: Երեկվանից համացանցում քննարկվում է Միքայել Պողոսյանի կարծիքը «սուպեր մամա» ֆիլմի մասին, որին, իր ոճի մեջ գռեհիկությամբ պատասխանել է Հայկ Մարությանը:
Մինչ Հայկի պատասխանին անդրադառնալը, նշեմ, որ համ Հայկի կարծիքին եմ համաձայն, համ Միքայելի, համ Լևոն Մարության, համ հնչող ու հնչվելիք բոլոր կարծիքների հետ, քանի որ ինչպես յուրաքանչյուր ֆիլմ, յուրաքանչյուր նախագիծ «Սուպեր Մաման» էլ իր պլյուսները ու մինյուսները ունի, ստեղ խնդիրը այն է, թե ով որ տեսանկյունից է այն դիտարկում ու ով ոնց է ցանկանում մեկնաբանել ֆիլմը... իսկ էս դեպքում յուրաքանչյուր պատասխան ունի իր հիմնավորումը:
Բայց.... Էս ամենը հասկանալի է, ուղղակի Հայկի պահվածքը շատ գեշ էր Միքայելի հանդեպ.... Լուրջ, մեկը Հայկին հարցրել է՝ ուր էր ինքը, երբ Միքայելը ֆիլմում է նկարահանվում, դերեր էր խաղում.... Ախր ամեն ինչ չափի մեջ պիտի լինի էլի ժողովուրդ ջան, պետք է հասկանաս ում ես խատասխանում, երբ ես պատասխանում, խի՞՞՞ իրավունք ունես, թե չէ ու տենց էլի... Թե չէ գռեհգիկավարի ով ում ասես կարող է պատասխանել ու վսյո:
Հայկոն կարար էլ ավելի սիրուն, էլ ավելի մասնագիտական ու էլ ավելի հետաքրքիր պատասխաներ, օրինակ իր խոսքը սենց սկսեր. «Հարգելի պարոն Պողոսյան ես հարգում եմ Ձեր կարծիքը, բայց, հարգելով Ձեր պրոֆեսիոնալության մակարդակը, թույլ տվեք այս անգամ չհամաձայնվել Ձեր հետ...», թե չէ զոռբայի դարը անցելա ու նենց չի, որ ով բարձր խոսում կամ գոռալով ու գռեհիկա խոսում ուրեմը ճիիշտա:
Օբեկտիվ լինելու համար էլ ասեմ, որ նենց չի որ Միքայելը նորմալ ու գեղեցիկ արտահայտվեց Հայկի չարչարանքի մասին, բայց դե կարելի է ադեկվատ ու ոչ հավասարազոր պատասխան տալ՝ հիշելով նաև տարիքը, փորձը և այլ շատ հանգամանքներ:
Անկախ Հայաստան