Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որպեսզի Հայաստանը դառնա իրանական գազի տարանցիկ երկիր։ Ռուսաստանը դա թույլ չի տա ոչ թե նրա համար, որ ուզում է մեզ վատություն անել՝ զուտ վատություն անելու համար, այլ ունի երկու հիմնական պատճառ։
Առաջին, բայց երկրորդական նշանակություն ունեցող պատճառը՝ Հայաստանի վրա ազդեցության լծակների հարցն է։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի վրա ճնշում գործադրելու հարցում, ամենամեծ դերը խաղում է էներգակիրների մահակը ու հատկապես՝ գազի գնի մանիպուլյացիաները։ Եթե Հայաստանը դառնա իրանական գազի տարանցիկ երկիր, ապա տրանզիտի համար այնքան գազ կարող է ստանալ Իրանից, որ ոչ միայն ռոուսական գազի կարիք չենք ունենա բացարձակապես, այլև կկարողանանք ինքներս գազ արտահանել, ինչը գրեթե կզրոյացնի ռուսաստանի դերը մեր էներգակիրների ոլորտում։ Տնտեսական առումով դա ռուսաստանի համար ոչ մի սարսափելի բան չի ներկաացնի, իսկ այ քաղաքական առումով էապես կթուլացնի Ռուսաստանի գերիշխանությունը՝ Հայաստանի հանդեպ։
Երկրորդ ու առվաել լուրջ պատճառը նրանում է, որ Ռուսաստանն անելու է հնարավորը, որպեսզի հնարավորինս խոչընդոտի իրանական գազզատարի կառուցմանը՝ դեպի Եվրոպա, որը մինչ օրս էլ հանդիսնում է ռուսական գազի հիմնական սպռաման շուկան, իսկ Իրանը, եթե կարողանա հասցնել իր խողովակը այդ շուկա, իսկական գլխացավանք կդառնա Ռուսաստանի համար հար և ռուսաստանը կզիրկվի միլիարդավոր դոլարների եկամտից։
Գոռ Սաղաթելյան