Յուրաքանչյուրիս մոտ հարց է առաջանում՝


«Ի՞նչ նվիրեմ մայրիկին», իսկ պատասխանն արդիական է բոլոր ժամանակներում: Կարևորը ոչ թե նվերն է, այլ սերը, որ դնում ենք դրա մեջ նվիրելիս:


Սա համոզիչ ու սպառիչ պատասխան է, բայց խոստովանենք, որ երբ մայրիկին նվեր գնելու պահն է գալիս, մենք ավելի շատ ենք շրջում առևտրի կենտրոններում: Փորձում ենք հարմար մի բան գտնել, որը և պիտանի, և արժեքավոր լինի: Իսկ ինչու է այդքան դժվար մայրիկի համար նվեր ընտրելը, որովհետև մայրը նվիրել է մեզ ամենաթանկ բանը այս աշխարհում' մեր կյանքը: Երանի բոլորս Շիրազի տաղանդը ունենայինք, որպեսզի այնքան գեղեցիկ նկարագրեինք մեր սերը մեր մայրերի հանդեպ: Երանի այնքան ուժ ունենայինք, որ կարողանայինք աստղեր նվիրել մեր մայրիկներին, կամ մեր սիրտը հանեինք ու նվիրեինք նրանց, որ տեսնեին մեր մեծ սերը իրենց հանդեպ:


Բայց կարծում եմ դրա կարիքը չունի ոչ մի մայր, որովհետև մեր որդիական սերը չնչին է նրանց անսահման մայրական սիրո համեմատ: Որովհետև մայրական սերը անաղարտ է ու անսահման, որովհետև այն ջերմ է ու կենսատու, իսկ բոլոր մայրերը նման են իրար' աչքերի նույն արտահայտությունը, նույն ժպիտը, երբ նայում են իրենց զավակներին:


Սկսեցինք փիլիսոփայել ու մոռացանք' այնուամենայնիվ ի՞նչ նվիրել մայրիկին այդ օրը:


Հ.Գ. Առաջարկում եմ մի ջերմ ու ամուր համբույր նվիրել մեր մայրերին


Շնորհավորում եմ Բոլոր Մայրերի Ապրիլի 7-ը

 

 

Գրիգորյան Ժորա