Օդի աղտոտվածությունը ուղղակի ազդեցություն ունի երեխաների ուղեղի զարգացման վրա: Շրջակա միջավայրի համաճարակների ուսումնասիրության կենտրոնի հետազոտությունը ցույց է տվել, որ աղտոտված օդը բացի այն որ ազդում է շնչառական համակարգի վրա, առաջացնում է ասթմա և թոքերի տարատեսակ հիվանդություններ, նաև բացասաբար է ազդում ուղեղի աշխատանքի ու երեխաների մոտ ուղեղի զարգացման դինամիկայի վրա: Ավելին, գիտական խումբը օդի անուղղակի կապ է տեսնում երեխաների շրջանում ինքնասպանությունների և օդի աղտոտվածության միջև:
Գիտական հետազոտության ղեկավար Ջորդի Սանիերը փորձ է իրականացրել, հասկանալու համար, թե ինչպես է օդի աղտոտվածությունը ազդում ուղեղի վրա: Խումբը դիտարկել է 7-10 տարեկան 2715 երեխաների՝ ըստ դպրոցների տեղակայման: Մասնակից երեխաների մի մասը սովորում էր գլխավոր ճանապարհներին ու ավտոմոբիլային երթևեկությանը մոտ գտնվող դպրոցներում, մյուս մասը՝ ճանապարհներից ու տրաֆիկից հեռու դպրոցներում: Մոտ 5 տարի գիտական խումբը հետևել է երեխաների ուղեղի զարգացման դինամիկային 2 ուղղությամբ. կոնգնիտիվ ֆունկցիա`կենտրոնանալու կարողություն և հիշողությունը:
Արդյունքում պարզվել է, որ այն երեխաները, որոնք սովորում են երթևեկությունից հեռու դպրոցներում հիշողությունը, կենտրոնանալու կարողությունն ու լսածի ընկալունակությունը 11.5 տոկոսով ավելի բարձր է եղել, քան այն երեխաների մոտ, որոնք սովորել են խոշոր ճանապարհային հանգույցների մոտ տեղակայված դպրոցներում, որտեղ օդի աղտոտվածությունը մոտ 3 անգամ ավելի բարձր էր:
Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, մաքուր թթվածնի բացակայությունը դանդաղեցնում է ուղեղի աշխատանքը, և թուլացնում է ամբողջ օրգանիզմը: Դրա արդյունքում առաջանում են ուղեղի կոնգնիտիվ ֆունկցիոնալության արդյունավետության խանգարումներ, երեխաները դառնում են ընկճված, ընկնում է դիմադրողականությունը, առաջանում են շնչառական համակարգի հիվանդություններ ու սթրես, ինչն էլ գիտնականները կապում են հնարավոր ինքնասպանությունների հետ:
Գիտնականները նշում են, որ այս խնդրի լուծումը կարող է լինել առողջ ապրելակերպը՝ հաճախակի զբոսանքները մաքուր օդին, հեծանիվ վարելը, վազքն ու այցելություններ սպորտային խմբակներ, սակայն սրանք ուղղակի չեն լուծի խնդիրը: Միակ լուծումը, ըստ գիտական խմբի այն է, որպեսզի յուրաքանչյուր երկրի իշխանություն լուծի օդի աղտոտվածության խնդիրը, ստեղծի երեխաների համար համարժեք ու առողջության համար բավարար ուսուցման միջավայր: