66 տարի առաջ, այս նույն ամսին, ստեղծվեց աշխարհի ամենաարյունարբու գազանը՝ ՆԱՏՕ անվանումով, որը իբր թե Եվրոպան պետք է պաշտպաներ Խորհրդային Միությունից։ Արդեն քսանչորս տարի է, ինչ ԽՍՀՄ–ին հաղթեցին ՆԱՏՕ–ի երկրները և բաժան բաժան անելով, բզկտեցին այն, արտադրությունը վերածեցին ավերակների, մարդու կերպարը և հարաբերությունները դարձրեցին անճանաչելի, ներմուծեցին կեղծ մշակույթ և արժեքներ, տիրեցին մեր հոգիներին, մտքին, մարմիններին…
Այսօր այդ գազանը դեռ շարունակում է իր ավերածությունները՝ հանուն ոսկե հորթի, հանուն ցոփ և շռայլ ապրելակերպի, հանուն համաշխարհային չարիքի կայսրության… ժամանակն է սթափվելու, մեզանից թոթափելու այս օտար լուծը, վերականգնելու ինքնիշխանությունը, դառնալու հզոր և զարգացող միավոր, առաջադրվելու որպես յուրահատուկ քաղաքակրթություն…
Արթուր Ալեքսանյան