Հայող ցեղասպանության 100 րդ տարելիցի միջոցառումների կարգախոսն է լինելու Հիշում եմ և պահանջում իսկ խորհրդանիշը Անմոռուկ ծաղիկը։
Անմոռուկը գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը հիշելու չմոռանալու ինչպես նաև հիշեցնելու իմաստն է և հենց դրա համար էլ ընտրվել է հենց այս ծաղիկը։Խորհրդանիշի վրա գրաֆիկական պատկերի միջոցով պատկերված է Ծիծեռնակաբերդի 12 սյուների պատկերը վերևից։
Սև գույնը Ցեղասպանության խորհրդանիշն է մանուշակագույնը ներկան ու ապագան են արտահայտում իսկ 5 թերթիկներն այն մայրցամաքներն են որոնցում հայ գաղթականները հայտնվեցին Ցեղասպանությունից հետո և ստեղծեցին հայկական համայնքներ։
Հիշում եմ և պահանջում կարգախոսը հատուկ ընդգծված և անհատականացված կարգախոս է և ուղղված է նրան որ յուրաքանչյուրս այն արտասանելով հիշի իր ընտանիքի պատմությունը իր ժողովրդի վերապրած ողբերգությունը:
Վրեժ Հովսեփյան