Երբեմն սնվելու հին, կարծրացած սովորույթները խոչընդոտում են քաշի իջեցմանը: Դրա համար բավական է փոխել միայն մի քանի սովորույթ:

 

1. Երբ կարգին սնվելու համար չկա ժամանակ


Հազվադեպ միասին սնվելը սնվելու վատ սովորույթների ձևավորման պատճառներից մեկն է: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելորդ քաշ ունեցող երեխաները իրենց սննդի մեծ մասն ընդունում են հեռուստացույցի առջև: Ի տարբերություն դրա՝ ովքեր նստում են ուտելու իրենց ծնողների հետ միասին, նախընտրում են ավելի շատ մրգեր և բանջարեղեն, այդ պատճառով, նրանք ավելի հազվադեպ են գեր լինում:

 

Ինչպե՞ս խուսափել դրանից:


Նշանակեք ուտելու կանոնավոր ժամեր' ամբողջ ընտանիքի միասին սնվելու համար: Դա կարող է լինել ճաշը կամ ընթրիքը, երբ ուշ ժամի ընտանիքը վերադառնում է աշխատանքից կամ դպրոցից: Եթե դուք իսկապես ժամանակ չունեք, օգտագործեք պատրաստի կիսաֆաբրիկատներ, ինչպիսիք են սառեցված մրգերը և բանջարեղենը, ապուրները, բանջարեղենային խառնուրդները, ձկան ֆիլեները և այլն:

 

2. Երբ ես լարված եմ, ես որևէ թխվածք եմ ուզում ուտել


Թխվածքը, սպիտակ հացը, ռուլետները պարունակում են շատ ածխաջրեր և խթանում են սերոտոնինի արտադրությունը, որը պատասխանատու է հումորի և լավ տրամադրության համար: Ուտելով մի կտոր թխվածք՝ դուք կարող եք ազատվել սթրեսից և զգալ որոշակի ժամանակավոր հանգստություն: Այդ պատճառով երբեմն շատ դժվար է վերացնել այդ սովորույթը:

 

Ինչպե՞ս խուսափել դրանից:


Դրանով այդ պահին դուք կարող եք պայքարել սթրեսի դեմ, սակայն այն վտանգավոր է ձեր կազմվածքի համար: Սա բավական շուտ է սովորույթ դառնում: Թխված ռուլետ ուտելու փոխարեն պատրաստեք առողջարար ճաշ: Երբ դուք իսկապես լարված եք, ուտելու փոխարեն գնացեք 15 րոպեանոց զբոսանքի: Շարժվելը նույնպես խթանում է սերոտոնինի արտադրությունը:

 

Շարունակությունը՝ այստեղ