Ինչու՞ է մեկը սիրված ու երջանիկ, իսկ մյուսը դատապարտված է ամբողջ կյանքում որոնելու իր կեսին։ Ահա ամենագլխավոր բաղադրատոմսերը։ Փորձեք դրանք գործնականում։ Դրական արդյունքը երաշխավորված է։

 

Նախևառաջ ձերբազատվեք կարծրատիպերից։ Շատ կանայք համոզված են՝ տղամարդու սիրտը գրավելու ճանապարհը նրա ստամոքսն է, ուստի անձնազոհությամբ եփում են, թխում, տապակում, պահածոյացնում։ Ոչ ոք չի վիճարկում՝ ուժեղ սեռի ներկայացուցիչները պաշտում են համեղ կերակուրները, բայց միայն տեսակ-տեսակ ուտեստներով նրանց չես նվաճի։ Համաձայնեք՝ ախորժակով խժռել տիկնոջ եփածը և սիրել նրան՝ բնավ նույն բանը չեն։ Անձնական երջանկություն չի խոստանում նաև կնոջ լիակատար անձնազոհությունը հանուն զուգընկերոջ։

 

Բանն այն է, որ տիկնայք այնքան ջերմեռանդորեն, այնքան ուժեղ են սիրում զուգընկերոջը, որ... անում են դա երկուսի փոխարեն, այնպես որ պարոնին անելու բան չի մնում։ Տղամարդու մեջ սեր բռնկելու համար միանգամայն այլ բան է անհրաժեշտ...

 

Ի՞նչ է նա ուզում


Անշուշտ, սերը հախուռն գործընթաց է, բայց ինչ-ինչ օրինաչափություններ այնուամենայնիվ կան։ Հարցումները ցույց են տալիս, որ ծանոթության սկզբում տղամարդկանց գրավում է միայն արտաքինը։ Նրանց դուր են գալիս կնոջ կազմվածքը, աչքերը, մազերը։ Սակայն տևական կապի համար ուժեղ սեռը գնահատում է ոչ միայն ընտրյալի գեղեցկությունը, այլև ինտելեկտն ու հումորի զգացումը։ Բայց դրանք էլ բոլոր բաղադրիչները չեն, որոնցով խմորվում է տղամարդկանց հիացմունքը։

 

Այսպիսով՝ տեսնենք, թե ինչ են սիրում տղամարդիկ կանանց մեջ։

 

1. Առեղծվածայնությունն ու պչրանքը։


Ուժեղ սեռի ներկայացուցիչներին բոլոր դարերում դուր է եկել, երբ իրենց գայթակղել ու մոլորեցրել են։ Նրանք հիմա էլ հաճույքով ներգրավվում են այդ խաղի մեջ, այնպես որ սիրահետման արվեստը ամենևին ժամանակավրեպ մի՛ համարեք։ Գայթակղել կարելի է տարբեր ձևերով, օրինակ՝ հայացքով, մերթ սևեռուն, մերթ երազկոտ, մերթ կանչող, մերթ սառը։ Եվս մի միջոց. պարբերաբար զուգընկերոջը շփոթեցրեք ձեր դարձվածքներով: Ենթադրենք՝ այն հարցին, թե ինչու ես այսօր ամբողջովին սպիտակ հագել, անորոշ պատասխան տվեք՝ էդպես ստացվեց։

 

Շարունակությունը՝ այստեղ