Հարգելի՛ ֆեյսբուքյան ընկերներ,


Երևանի ավագանին դեռևս 2012թ. օգոստոսի 10-ի արտահերթ նիստում իմ առաջարկով հաստատել էր Երևանում ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վեռնոյի պատվին փողոց անվանակոչելու որոշումը։
Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ այսօր արդեն որոշումը կյանքի է կոչվել և Երևանի սրտում այսուհետ ունենք ֆրանսահայ կինոբեմադրիչ Անրի Վեռնոյի անունը կրող փողոց։


Վեռնոյի որդու և դստեր՝ Պատրիկ և Սոֆի Մալաքյանների ընտանիքների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ փողոցի բացման հանդիսավոր արարողությունը:

 

 

 

 

 

 

Տարոն Մարգարյան