Ֆրանսիական հեղինակավոր «Afrique Asie» պարբերականի ապրիլյան համարում հրապարակվել է բելգիացի հայտնի լրագրող Ֆրանսուա Ժան դ'Օթեի հոդվածը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Հոդվածում ներկայացվում է Հայոց ցեղասպանության նախապատրաստման և իրականացման պատմությունը' հասնելով մինչև մեր օրեր, երբ թուրքական իշխանությունների ժխտողականության քաղաքականությունը շարունակվում է: Անդրադարձ է կատարվում նաև աշխարհասփյուռ հայկական սփյուռքին, ինչպես նաև Հայաստան – Սփյուռք կապերին:
Սասուն Հովհաննիսյան