Ասում են՝ «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին օրերս ամուսնացել է Գերմանիայի քաղաքացի հանդիսացող մի երիտասարդ կնոջ հետ:
Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Իրաքի Մոսուլ քաղաքում՝ հույժ գաղտնի պայմաններում: Կինը Մոսուլ է հասել Սիրիայի տարածքով և այսուհետ զբաղվելու է ծայրահեղական կառույցի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում կանանց առնչվող խնդիրներով...
Արմեն Պետրոսյան