Ինչ ասեմ, բա ասելու բան չլիներ... մեղա~... ՀՀԿ-ական կնանիք ուրախ, զվարթ, անհոգ, թռվռալով եկան, հաղթահարեցին երկար ճանապարհն ու հասան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր... Այսօր՝ ապրիլի 4-ին, առավոտյան այս և էլի մի շարք խնդմնդան դեմքով կանայք միավորված երթով քայլեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, (նրանց խնդիկները բռնել էր, զսպել հնարավոր չեղավ) որտեղ, ծաղիկներ խոնարհեցին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Նրանց նպատակն էր իբր կոչով միավորել աշխարհի բոլոր կանանց՝ մայրերին ու քույրերին և դատապարտել ցեղասպանությունը:
Հ.Գ. Սրանց դեմքին նայելով, հաստատ միավորվելու են աշխարհի բոլոր կանայք, աղջիկներն ու մայրերը... ԱՄՈ'Թ

 

 

 

 

 

Արթուր Հայրապետյան