Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հանելու մասին լուրը մի փոքր անսպասելի էր: Ըստ իս պատճառը ոչ միայն նա է, որ Իրանը ծնկի չեկավ, որ Իրանի ազդեցության տակ գտնվող շիական առանցքը Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Եմենում լուրջ հաջողություններ է գրանցում, այլ'կա ավելի լուրջ պատճառ: Տնտեսական: Շահերի համադրում. Իրանին շահեկան է, որ հանվեն պատժամիջոցները և բարելավվի իր տնտեսական դրությունը, իսկ արևմուտքին պետք է, որ անարգել Իրանը գազ և նավթ վաճառի, որ նավթի , առանց այդ էլ իջած գինը, ավելի իջնի և Ռուսաստանը ավելի վատ վիճակում հայտնվի: Ռուսաստանը, իր հերթին դժվար կացության մեջ է. այսքան տարի պայքարում է, որ հանվեն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները, բայց այս անհարմար պահին դրանց հանելը մեծ հարված է իր համար:

 

 


Տիգրան Մկրտչյան