Մասնագիտական վերապատրաստումների գործընթացը կարևոր դեր ունի ժամանակակից աշխարհում: ՀՀ-ում նույնպես գործում են մասնագիտական վերապատրաստման տարբեր սուբյեկտներ: Այսօր էլ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ունեցավ մի նոր վերապատրաստման կենտրոն:
Այս կենտրոնի գործունեության հիմքում են ընկած '՝ կադաստրի համակարգում աշխատող, ինչպես նաև չաշխատող մասնագետների վերապատրաստումը և որակավորման բարձրացումը, տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը, ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակումը և իրացումը:
Բացմանը ներկա գտնվող Հովիկ Աբրահամյանը ողջունել է նման կենտրոնի բացումը, և կարևորել բարձրակարգ մասնագետների պատրաստումը:
Նորաբաց կենտրոնում կազմակերպվող դասըթնացներին անվճար մասնակցելու հնարավորություն կստնաան ԵԿՄ-ի, նրանց ընտանիքի, զոհված ազատամարտիկների, ՀՀ սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված զինվորների ընտանիքների անդամները, ինչպես նաև Սիրիայից Հայաստան ներգաղթած մեր հայրենակիցները:
Կարեն Մկոյան