Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի բացմանը:

 

 

Կառավարության ղեկավարը շրջել է «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում, ծանոթացել լսարանների տեխնիկական հագեցվածությանն ու մասնագիտական պատրաստվածությանը: Վարչապետին են ներկայացվել «Ուսումնամեթոդական կենտրոն»-ի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները՝ կադաստրի համակարգում աշխատող, ինչպես նաև չաշխատող մասնագետների վերապատրաստում և որակավորման բարձրացում, տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստում, ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակում և իրացում:

 

 

«Յուրաքանչյուր գերատեսչություն, որ ծառայություն է մատուցում հասարակությանը, պետք է որակյալ մասնագետներ ունենա: Մենք պետք է քաղաքացիներին որակյալ ծառայություն մատուցենք, դյուրացնենք այդ գործընթացը և ազատվենք ավելորդ օղակներից», - ողջույնի իր խոսքում նշել է վարչապետը:

 

 

Կարինե Առաքելյան