Սիրելի կանայք և աղջիկներ,


Ձեր բազմաթիվ խնդրանք-պահանջներով հրապարակում եմ "Ինձ խոստացիր" երգի խոսքերը: Հուսամ, կհավանեք Смайлик «smile»


Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ:
Ինձ խոստացիր, որ կսիրես օրերը հին:
Ինձ խոստացիր, որ կպատմես հազար հեքիաթ:
Ինձ խոստացիր, որ կմնաս միշտ հարազատ:


Ինձ խոստացիր արևածագ,
Ինձ խոստացիր գարնան վտակ,
Ինձ խոստացիր, որ չեմ մնա ես մեն-մենակ:


Կանցնեն օրեր ու տարիներ' քեզ կսպասեմ:
Կանցնեն ամպեր ու քամիներ' քեզ կպահեմ:
Կանցնեն նրանք, ում համբուրել եմ, բայց ստել:
Կանցնեն նրանք, ում արթնացել ու չեմ տեսել:


Կանցնեն մարդիկ խայտաբղետ,
Կանցնեն ու կկորչեն անհետ,
Կանցնեն բոլորը' դու մնա ինձ հետ:


Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ ...

 

 

Արմեն Աշոտյան