Իրանի և «վեցյակի» միջև բանակցային այս մարաթոնի և դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներում, ըստ իս, երկու «աննկատ», սակայն կարևոր հանգամանք կարող է ուսանելի և օրինակելի լինել նաև մեզ համար:
Նախ՝ Իսրայելի բանեցրած հսկայական ճնշումն աշխարհի ամենահզոր գերտերության վրա միանշանակորեն հարգանքի և ընդօրինակման արժանի մի կարողություն է, որը սակայն փաստացիորեն անարդյունավետ և անօգուտ դուրս եկավ՝ պայմանավորված զուտ այն հանգամանքով, որ ԱՄՆ-ի շահերն այս ասպարեզում չէին համընկնում հրեական պետության շահերի հետ:


Երկրորդը՝ առնվազն այն միջազգային լրատվամիջոցներով, որոնց հետևում էի, մեկնաբանություններ արեցին արևմտյան տարբեր հայտնի մտավոր կենտրոններում աշխատող մի քանի իրանցի քաղաքագետներ և գործիչներ, որոնց մեծ մասն ընդդիմադիր դիրքորոշում ունի Իսլամական Հանրապետության ներկայիս վարչակարգի հանդեպ, բայց որոնցից և ոչ մեկը քննադատությամբ հանդես չեկավ Իրանի հասցեին և չպաշտպանեց իսրայելական դիրքորոշումները:

 

 

Վարդան Ոսկանյան