Հարգելի՛ Facebook-յան ընկերներ,
ինչպես գիտեք ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է, և ուզում եմ տեղեկացնել, որ այն Երևանում նշանավորվեց «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքի բացմամբ:
Վստահ եղեք, որ մի խումբ սրտացավ մարդկանց ջանքերով և Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի անմիջական հետևողականության արդյունքում' կարճ ժամանակահատվածում կենտրոնի նոր շենքը կկարողանա ծառայել իր նպատակին։
Որպես Երևանի քաղաքապետ՝ ուզում եմ վստահեցնել, որ մենք միշտ լինելու ենք կենտրոնի կողքին և աջակցելու ենք մեր լիազորությունների շրջանակում:
Շնորհակալություն եմ հայտնում ծրագրի բոլոր աջակիցներին։
Տարոն Մարգարյան