Ավագ հինգշաբթի տեղի ունեցող ոտնլվան ըստ իս քրիստոնեական ամենագեղեցիկ ծեսն է։ Այն խորհրդանշում է խորհրդավոր ընթրիքից առաջ Քրիստոսի կողմից առաքյալների ոտքերի լվանալու դրվագը, երբ տիեզերական իշխանությամբ օժտվածը իրենից կարգավիճակով ցածրերի ոտքերն է լվանում, սեփական օրինակով մերժելով մահացու մեղքերից հպարտությունը։

 


Մի իմաստուն մարդ ինձ մի անգամ խրատեց ասելով «ուզում ես իշխե՞լ, սովորիր հնազանդվել»։ Երբեք չեմ մոռանա այդ խոսքերը։
Հ.Գ. Լուսանկարում հայրս՝ Տեր Պետրոս ավագ քահանան ոտնլվայի արարողության ժամանակ։

 

 

 

Նարեկ Մալյան