Այսօր կեսօրին զինված հարձակում է կատարվել Ստամբուլի անվտանգության գլխավոր տնօրինության վարչության շենքի դեմ: Ինքնաձիգից կրակահերթ է բացվել ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ: Ոստիկանության կողմից պատասխան կրակի հետևանքով հարձակումն իրականացնողներից մեկը սպանվել է, մյուսը՝ վիրավորվել: Կա նաև մեկ վիրավոր ոստիկան:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հարձակումն իրականացրած և սպանված կինը եղել է Հեղափոխական ժողովրդական ազատագրության կուսակցություն-ճակատի (DHKP-C) անդամ: Շրջանառվում է, որ հարձակումն իրականացվել է հինգ հոգանոց խմբի կողմից, որոնց մի մասը հասցրել է փախչել: Ավելի ուշ արդեն հարձակման պատասխանատվությունն ստանձնեց այդ կազմակերպությունը, որը երկու օր առաջ պատանդ էր վերցրել դատախազ Ա. Քիրազին:
Լևոն Հովսեփյան