Այսօրվա հիշարժան պահերից էր «Բացահայտենք Երևանը. Հայացք քաղաքի անցյալին և ներկային» էլեկտրոնային գրքի շնորհանդեսը, որը ստեղծվեց ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հետ աշխատանքի արդյունքում: Ուզում եմ առիթն օգտագործել և մեկ անգամ ևս շնորհավորել' այս անգամ Facebook-ում, Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ 88-րդ ընդհանուր ժողովի մեկնարկի առթիվ:

 

Հաջողություն, ուժ ու եռանդ եմ մաղթում ՀԲԸՄ ղեկավարներին և բոլոր անդամներին' իրենց հայրենանվեր գործունեության մեջ: Հավատացած եմ, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի:
Հատուկ շնորհակալություն ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀՎՀ հիմնադիր–նախագահ Երվանդ Զորյանին։

 

 

 

 

Տարոն Մարգարյան