1991-1994 թ-ների հայկական զինուժը հիբրիդային էր և վարում էր նաև այդպիսի պատերազմը:Կազմավորված էր թե պարտադիր զորակոչի և թե կամավորական հիմունքներով, թե պրոֆեսիոնալներից և թե ինքնուսներից:Այն հիբրիդային էր նաև իր տարիքային կազմով:16-50 և ավելի տարիքով անձիք, որպես զինվոր կամ հրամանատար կողք կողքի էին կռվում , սակայն հիմնական մարտական ուժի տարիքը տատանվում էր 20-30 միջև:

 

Չեմ կարող ասել թե 18 տարեկանը նվազ մարտունակ էր քան 28-ը :Դա կախված էր նաև կոնկրետ անձից և մարտական փորձառությունից : Նույնիսկ շատ կարճատև մարտական փորձառությունը կարող էր 10-15 տարով «մեծացներ» 18 տարեկան երիտասարդին:Անկեղծ, որ ասեմ չգիտեմ թե հիմա այս առումով ինչպիսի վիճակ է հայկական բանակում:Ասենք պայմանագրայիններին առանձին դիրքեր է վստահված զորակոչայիններին առանձին թե նրանք «խառնված» հիբրիդային վիճակներում են, բայց երևի թե ամենաճիշտ ձևը դա կլիներ իր շտկելի թերություններով հանդերձ:

 


Հ.Գ. երեկ Ստեփանակերտ -Երևան երթուղայինում առիթ ունեցա զրուցելու 18-20 տարեկան զինվորների հետ և էն տպավորությունը ստացա, որ իրենք թե ինտելեկտի, թե խորաթափանցության և թե էմոցիոնալ ու ֆիզպատրաստվածության առումով շատ ավելի հասուն էին քան շատերը նրանցից ովքեր նրանց երեխա են համարում և առաջարկում առաջնագիծ չտանել:

 

 

 

Ապրես Զոհրաբյան