Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զանգվածային հաղորդակցության միջոցները այս կամ այն կերպ վատ են անդրադառնում մարդկանց գիտակցության վրա: Մասնավորապես ինտերնետը, սոցիալական ցանցերը, հեռուստացույցը:
Հաճախակի կատարվող հետազոտությունների արդյունքում երևում է , որ մարդկանց մի մասը քաջ գիտակցում է, որ զանգվածային մեդիան բացասական ազդեցություն է ունենում: Սա բնականաբար դոգմատիկ չէ, քանի որ որոշակի ստատիստիկ տյալների համաձայն մարդկանց ոչ այնքան քիչ տոկսը կարևորում է զանգվածային հաղորդակցությունների առկայությունը հասարակության մեջ: Օրինակ' հասարակության որոշ հատված կարծում է, որ ԶԼՄ-ները մեծ ազդեցություն են ունենում մարդկանց երաժշտական ճաշակի բարձրացման վրա:

 


Որակային և թեմատիկ առումով ԶԼՄ-ների տեղեկատվությունը հնարավորություն է տալիս բնութագրել հասարակությանը:
Սակայն հետաքրքիր ուսումնասիրություն գոյություն ունի կապված նրա հետ թե ինչ ազդեցություն է ունենում զանգվածային մեդիան և հաղորդակցույթան միջոցները երեխաների վրա:
Այս մասով բազմաթիվ ուսումնասիրություններ են եղել: Ամեն դեպքում կներկայացնեմ միայն մեկը.
Օրինակ Ճապոնիայի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն երեխաները, ովքեր պարկում են քնելու կեսգիշերից հետո, լինում են համեմատաբար անկարգ:
Ամենահանգիստ վարք և ավելորդ էմոցիոնալության բացակայություն են ցույց տվել այն երեխաները, որոնց քնելու ժամանակը օրվա մեջ կազմում է նվազագույնը ութ ժամ: Հեռուստացույց դիտելու խիստ և հստակ կանոնակարգումը զգալիորեն օգուտ է բերում երեխային, և ազատում է իրեն ավելորդ վնասակար ճառագայթումից:

 


Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով երեխակի կինոդիտման ժամանակահատվածը և թույլատվությունը հետևյալն է
1.Երեխաները վաղ տարիքում' 0-3 տարեկան պետք է ամբողջովին արգելել դիտել հեռուստացույց
2.Նախադպրոցական տարիքում' 3-7 տարեկանում թույլատրվում է դիտել հեռուստացույց օրեկան 30 րոպե
3.Փոքր տարիքում ' 7-10 տարեկանում, թույլատրվում է դիտել 30-50 րոպե տևողությամբ
4.Մեծ տարիքում ' 11-18 տարեկանում - 1-3 ժամ տևողությամբ
Դեռ չենք խոսում համակարգչային խաղերի ազդեցության մասին:

 

 


Ռուբեն Խաչատրյան