Մի իմաստուն ժամանակին գրել է. «Սերը սեփական արժանիքների արտացոլումն է ուրիշի մեջ»: Հետաքրքիր է մտածել, որ այն գծերը, որ մենք սիրում ենք ուրիշի մեջ, հենց այն գծերն են, որ մենք ինքներս ունենք կամ գոնե կցանկանայինք ունենալ: Այն մարդը, որ սիրում է ձեզ, որոշակի չափով իր իսկ եսն է տեսնում ձեր մեջ: