ԲԱՑԱՌԻԿ։


Գերմանական "Germanwings" ինքնաթիռի բախման վայրում ՝ ֆրանսիական Ալպերում, գտնվել է մի քանի վայրկյան տևողությամբ տեսաձայնագրություն ՝ արված բջջային հեռախոսով ՝ բախումից ակնթարթներ առաջ ։
Ֆրանսիական "Paris Match" և գերմանական "Bild" պարբերականներին հաջողվել է այդ ձայնագրությունը լսել և քիչ առաջ նրա վերծանումը նրանք հրատարակել են իրենց կայքերում ։


Ըստ վերոնշյալ պարբերականների ՝տեսագրությունը այնքան քաոսային է, որ անհնար է որևէ մեկին տարբերակել, սակայն դատելով լսվող ճչյուններից՝ ակնհայտ է դառնում, որ ինքնաթիռի ուղևորները գիտակցում էին, թե ինչ է իրենց սպասվում։ Այդ ձայնագրության մեջ լսվում են "Աստված իմ" բացականչություններ մի քանի լեզուներով, նաև մետաղի հարվածի ձայներ ՝ առնվազն 3 անգամ,որով ենթադրվում է օդաչուն փորձել է կոտրել խցիկի դուռը ։ Դրանից հետո էլ աղաղակները ավելի են ուժգնանում ՝ ինքնաթիռը հուժկու թափ է տալիս և քիչ անց այլևս ոչինչ...


Սույն ձայնագրությունը թերևս հաստատում է գտնված սև արկղի ձայնագրության վերծանումը ՝ ըստ որի օդաչուի օգնական Անդրեաս Լյուբիցը գիտակցաբար ինքնաթիռը տարել է կործանման ՝ իր հետ խլելով 149 ուղևորի կյանք։

 

 

Արման Ավագյան