2014-ին Հայաստանի Հանրապետությունում կատարված ներդրումները (առանց պետական կառավարման եւ բանկային համակարգով ստացվածի) օտարերկրյա ներդրումները կազմել են 851,8 մլն. դոլար' 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 138,4 մլն.դոլարով, որից ուղղակի ներդրումները աճել են 12,6 մլն. դոլարով և կազմել 382,8 մլն. դոլար: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:
Ամենամեծածավալ ներդրումնեը Հայաստանի տնտեսութան ճյուղերից կատարվել են գազամատակարարման ոլորտում' 278 մլրդ 388 մլն դրամ, երկրորդը հիմնային մետաղների արտադրությունն է' 105 մլրդ 204 մլն դրամ, երրորդը' հանքագործական արդյունաբերությունն է' 102 մլրդ 460 մլն դրամ, չորրորդը' մետաղական հանքաքարի արդյունահանումը' 93 մլրդ 354 մլն դրամ, հինգերորդը' հեռահաղորդակցությունը' 82 մլրդ 911 մլն դրամ: Ապա գալիս են ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը' 37 մլրդ 504 մլն դրամ, խմիչքների արտադրությունը' 33 մլրդ 459 մլն դրամ, շենքերի շինարարությունը' 28 մլրդ 384 մլն դրամ, մեծածախ առեւտուրը' 26 մլրդ 432 մլն դրամ: Մյուս ոլորտներում օտարեկրյա ներդրումների ծավալներն անհամեմատ փոքր են:
Մանե Զաքարյան