Ըստ հրապարակած վերջին արդյունքների, նախորդ տարի ներքին բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 137,1 մլրդ դրամ: Այս ցուցանիշի մեջ չեն մտնում դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցները:Եթե համեմատենք այն դրան նախորդող տարվա արդյունքների հետ, փաստացի ստացվում է, որ նախորդ տարվա եկամուտները աճել են 6.6 տոկոսով:
2014 թվականի ծրագրային հիմքում ընկած էր մակրոտնտեսական կայունության պահպանումը: Տնտեսական աճի խթանման այս քաղաքականությունը այս տարի ևս շարունակելու է լինել օրակարգի առաջնային հարցը: Համախառն պահանջարկի ընդլայնման, գնաճի ցածր տեմպերի վերականգնման, ինչպես նաև դրամաարկային պայմանների թուլացման նպատակով նախորդ տարի մշակվել էր դրամավարկային նոր քաղաքականություն:

 


Նախորդ տարվա ցուցանիշներով պետական բյուջե է հավաքագրվել 1064,2 մլրդ դրամ: Վերը նշված եկամուտներից 700 մլրդ-ը բաժին են ընկնում հարկային ոլորտին: 2014թ. պետական բյուջեի ծախսերը,որոնց մեջ չի ներառվում արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումները' կազմել են 1,168.9 մլրդ դրամ:
Վերը նշված ցուցանիշների արդյունքում պետական բյուջեի պակասուրդը 2014 թվականին կազմել է ՀՆԱ-ի 0.7 տոկոսը: Եթե այն համեմատենք նախորդ տարվա ցուցանիշների հետ, ապա կտեսնենք որ այն նվազել է 0,3 տոկոսով:

 

 

Տիգրանուհի Դավթյան