Այս տարվա գարնանանային էտումները, ինչպես նաև նախորդ տարիների էտումներն իրականացվել են ագրոկանոններին համաձայն, ինչի վերաբերյալ առկա է մասնիագիտական եզրակացություն, ինչպես նաև հանրությանը իրազեկելու նպատակով պատրաստված տեսանյութ, որտեղ թեղի ծառատեսակի խորը էտի վերաբերյալ դրական կարծիք են հայտնում բուսաբանության ինստիտուտի տնօրեն՝ Ժ. Վարդանյանը, Ագրարային համալսարանի անտառագիտության ամբիոնի դասախոսները, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ՝ Կ. Դանիելյանը։
Տեղեկացնում ենք նաև, որ թեղիների խորը էտը, հանդիսանում է թեղու տերևակերի և ցողունային վնասատուների դեմ միակ արդյունավետ պայքարը՝ քանի որ թունաքիմիկատներով բուժումը ոչ միայն աղտոտում է շրջակա միջավայրը, այլ նաև տվյալ վնասատուների դեմ արդյունավետ չէ։
Նշված վնասատուները ոչ միայն սեզոնի ընթացքում ոչնչացնում են ծառի տերևային զանգվածը, այլև նպաստում են ծառերի աճի և զարգացման կտրուկ անկման, դեկորատիվ տեսքի անկման և նույնիսկ ծառի մահվան։
Միևնույն ժամանակ, նշված միջոցառումները խիստ ողջունելի են Երևանի բնակիչների կողմից, քանի որ յուրաքանչյուր սեզոն ստանում ենք բազմաթիվ բողոքներ համաքաղաքացիների կողմից , որոնց անհարմարություն են պատճառում վերը նշված վնասատուները։
Երևանի քաղաքապետարան