Շենգավիթ վարչական շրջանում գործող ,,Թեժ գծով,, մարտի 23-27-ը ընկած ժամանակահատվածում ստացված հեռախոսազանգերն հիմնականում եղել են կոմունալ-կենցաղային բնույթի: Դրանցից երկուսի համար / Շիրակի փող. հ 4 շենքի շրջակայքում թափառող շներ և նույն փողոցի հ. 21 շենքի բնակարաններից մեկի կոյուղագիծի խցանում / հանձնարարվել է ուսումնասիրել և համապատասխան միջոցներ ձեռնարկել: Մեկ ահազանգը / Եղբայրության փող., հ. 22 շենք, 23 բն./ չի համապատասխանել իրականությանը:

 

Խնդիրներից մեկը /Նորագավիթի 1-ին փողոցի վերին հատվածի արտաքին լուսավորություն / արդեն պարզաբանված և լուծված է , իսկ փողոցի լուսավորությանը վերաբերող մեկ ուրիշ / Ն. Շենգավիթ, 4-րդ փող./ խնդրի մասին տեղեկացվել է ,,Երքաղլույս,, ՓԲԸ-ն' ուսումնասիրելու համար: Նորոգավիթի 6-րդ փողոցի 1-ին փակուղու, 7-րդ տան բնակչի' ոռոգման ջրին վերաբերող բողոքի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ,,Երևան,, ՋՕԸ –ին, իսկ վնասված ջրագծի խողովակի/Նորագավիթ, 1-ն փողոց, հ. 68 տուն/ նորոգումն ընթացքի մեջ է:

 

 

Երեւանի Շենգավիթ վարչական շրջան