ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն, 2015 թ. փետրվարին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային դրամական փոխանցումները Հայաստան կազմել են 87 մլն 505 հազար դոլար ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա' 2014 թ-ի փետրվարի 138 մլն 716 հազար դոլարի համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 51 մլն 211 հազար դոլարով:
Հայաստանից դեպի արտերկիր դրամական փոխանցումների արտահոսքը փետրվարին կազմել է 59 մլն 965 հազար դոլար, նախորդ տարվա փետրվարի 70 մլն 417 հազար դոլարից նվազելով մոտ 10 մլն 452 հազար դոլարով:

 


Արդյունքում, դրամական զուտ ներհոսքը փետրվարին դեպի Հայաստան կազմել է 27 մլն 540 հազար դոլար' 2014-ի փետրվարի 68 մլն 430 հազար դոլարի դիմաց, նվազելով 40 մլն 890 հազար դոլարով:
Միևնույն ժամանակ, 2015-ի նախորդ ամսվա' հունվարի 72 մլն 169 հազար դոլարի համեմատ, դրամական փոխանցումները դեպի Հայաստան աճել են 15 մլն 336 հազար դոլարով: Սակայն զուտ ներհոսքը հունվարի համեմատ կազմելով 27 մլն 540 հազար դոլար մոտ 500 հազար դոլարով նվազել է: Սրա պատճառը հունվարի համեմատ փետրվարին Հայաստանից դեպի արտերկիր փոխանցումների ավելացումն է եղել:

 

 

Անահիտ Գրիգորյան