Շաբաթ օրը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում Խորեն Հովհաննսիյանի 60-ամյակի առթիվ կազմակերպված խաղի ժամանակ միջադեպ գրանցվեց: Երևանի փոխոստիկանեպետը' Վալերի Օսիպյանը, որը իր անտաշ պահվածքով հայ հասարակությանը հայտնի է դեռևս 2008 թվականի հանրահավաքներից, մի խումբ ոստիկանների ուղեկցությամբ իսկական սկանդալ սարքեց մարզադաշտի տրիբունաներից մեկում' «ռազբորկայի» հրավիրելով քաղաքացիներից մեկին: Օսիպյանը «ոտերս կուտես» արտահայտությամբ հարձակվեց քաղաքացու վրա' մոռանալով, որ կրում է գնդապետի համազգեստ և ներկայացնում է ՀՀ ոստիկանությունը: Չի բացառվում, որ Օսիպյանը իր տանը հարազատների հետ խոսելիս օգտագործում է նման արտահայտություններ, բայց սա Օսիպյանի ու նրա ընտանիքի անդամների խնդիրն է: Այս դեպքում մնում է արձանագրել' ցանկացած բարեփոխում, որ այսօր նախաձեռնում է Վլադիմիր Գասպարյանը, համակարգում սրա նմանների առկայությամբ դատապարտված է տապալման:

 

 

Գոհար Վեզիրյան