ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Համաշխարհային բանկը վերանայել է Հայաստանի 2015-ի տնտեսական աճի կանխատեսումը եւ նոր կանխատեսմամբ այն 0,8 տոկոս է: ՀԲ գրասենյակի տնօրենը դա բացատրում է հումքային ռեսուրսների անկայուն գներով եւ տարածաշրջանի, մասնավորապես Ռուսաստանի տնտեսական անկմամբ:


Միաժամանակ, Լորա Բեյլին հնարավոր համարեց տնտեսական անկումը, եթե լինեն ցնցումներ հիմնական գործընկեր երկրներում' Ռուսաստանում եւ Եվրոմիությունում, ինչպես նաեւ փոխարժեքի կտրուկ տատանումների դեպքում:


Հիշեցնենք, որ նախորդ կանխատեսմամբ ՀԲ-ն Հայաստանի համար 3,3 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսել, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հիմքում դրված է 4,1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը, ՀՀ Կենտորնական բանկը կանխատեսում է մինչեւ 2 տոկոս տնտեսական աճ, իսկ այս տարվա հունվար-փետրվարին գրանցվել է 2,5 տոկոս տնտեսական ակտիվության աճ:

 

 

Անահիտ Գրիգորյան