Տարօրինակ է, թե ինչ ինքնամոռացությամբ է մեր հանրությունը հետևում երրորդական նշանակություն ունեցող քրեական լուրերին, ինչպիսին օրինակ ոմն Երրորդմասցի Լյովիկի սպանությունն է և ինչ անտարբեր ու անուշադիր է այնպիսի վճռորոշ իրադարձությունների նկատմամբ, ինչպիսին արդեն մի քանի օր Չինաստանում շարունակվող հայ-չինական բանակցություններն են։ Տարօրինակ է, բայյց տխուր փաստ՝ մարդիկ չեն հասկանում, որ ազզգի ճնշող մեծամասնության համար Երրորդմասցի Լյովիկի սպանությունը ոչ մի ազդեցություն չի ունենալու առօրյա կյանքի ու ապագայի համար, ինչպես չուներ նրա ապրելը, իսկ այ նրանից, թե ինչ կպայմանավորվեն Չինաստանում, շատ բան է կկախված՝ մեր վաաղվա օրվա հետ։


Կառանձնացնեմ երեք հիմնական նպատակ, որոնք տրամաբանորեն ենթարդում եմ, որ հանդիսանում են Չինաստանում շարունակվող բանակցությունների հիմնական մեխերը։


Ռազմական համագործակցություն


Ռուսաստանից և այլ երկրներից ձեռքբերվող մեծաքանակ ժամանակակից սպառազինությունը մշտաես ակտուալ է պահում մեր սպառազինության պաշարները անընդհատ ավելացննելու ու թարմացնելու, ինչպես նաև դիվերսիֆիկացնելու գերխնդիրը։ Ամենայն հավաննականությամբ, Սերժ Սարգսյանը փորձելու է Չինաստանից արտոնյալ պայմաններով ձեռք բերել ժամանակակից չինական սպառազինություն։ Դա ունի երկու հեռահար նպատակ. նախ՝ յուրահատուկ դեմարշ է Ռուսաստանի դեմ, ովքեր ոտնահարելով դաշնակցային հարաբերությունների ոգին, ժամանակակից սպառազինություն են վաճառում մեր թշնաամուն։ Եթե Սերժ Սարգսյանը կարողանա հասնել նրան, որ Չինաստանը Հայաստանին զենք մատակարարի նույն արտոնյալ պայմաններով, ինչ Ռուսաստանը (օրինակ՝ ներքին գներով, կամ այդ գներին մոտ գներով զենքի վաճառք), ապա Հայաստանը իր սպառազինության գնումերի ավելի զգալի մասը կանի հենց Չինաստանից։ Մի կողմից, Չինաստանը իհարկե չի սննականա՝ նման քայլի գնալով, մյուս կողմից, մենք կտրորենք զուտ բիզնես շահով առաջանորդվեղ մեր ռուս դաշնակիցների քթերը։ Մյուս կողմից և սա երկրորդ կարևոր նկատառումն է այս հարցում, ռազմական տեխնիկայի պարկում մեն ավելի մեծ դիվերսիֆիկացիա կունենանք, ինչը միանգամայն դրական է և հեռանկարային, որովհետև չի կարելի բոլոր ձվերը մեկ զզամբյուղի մեջ դնել։ Բացի դրանից, սպառազինության որոշ տեսակներում, Չինաստանը բավականին լուրջ տեխնոլոգիական առավելություն ունի նույնօրինակ ռուսական սպռազիինության հանդեպ, հատկապես՝ հեռագհար հրթիռային համակարգերի հարցում։


Տնտեսական հեռանկարներ


Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ առաջիկա տարիներին՝ էներգակիրների ցաածր գնի պատճառով, ավելի մեծ կարևորություն են ստանալու տրանսմայրցամաքային կոմմունիկացիաներն և առևտրային ուղիները և առավ ևս՝ դրան նոր ու հեռանկարային տարբերակները։ Հենց այդպիսի նոր ու հեռանկարային տարբերակ կլինի Չինաստան-Իրան-Հայաստան-Ռուսաստան երկաթուղին, որը հասունացող գլոբալ դիմակայության ֆոնին նաև ռազմավարական նշանակություն է ստանում։ Էլ չխոսենք նրա մասին, որ Չինաստանը կայուն հետաքրքրվածություն է դրսևորում տնտեսական էքսպանսիա իրականացնելու ցանկացած հնարավորություն հանդեպ։ Հնարավորության ու քաղաքական կամքի առկայության դեպքում, կարելի է էապես մեղմել ռուսաստանի «տապռային» տնտեսական գործելոճը Հայաստանում, եթե Սերժ Սարգսյանը կկարողանա չինական ավելի շոշափելի կապիտալներ ներգրավել մեր տնտեսության մեջ ու Հայաստանը դարձնի Չինական տնտեսական էքսպանսիայի հիմնական երթուղիներից մեկի կարևորագույն հանգույց։


Հումանիտար քաղաքականություն


Գաղտնիք չէ, որ հատկապեղ վերջին տասնամյակում, Չինաստանը միլիարդավոր դոլարներ է ծախսում՝ աշխարհի տարբեր ծայրերոււմ իր հումանիտար քաղաքականությունը հաստատելու և զարգացնելու հարցում։ այս գործոնն իհարկե սերտորեն կապված է տնտեսական էքսպանսիայի հետ, բայց Չինաստանը չի սահամանափակվում զուտ ներդրումներ անելով, այլ հեռանկարային քաղաքական կուրս է որդեգրել՝ «գնելով» ոչ միայն ապագայում ակնկալվող եկամտաբեր բիզնեսներ, այլ այլ երկրներում բնակվող ժողովուրդների համակրանքն ու դրական վերաբերմունքը։ Օրինակ՝ միայն աֆրիկայում Չինաստանը տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումներ ու հումանիտար ծրագրեր է իրականացնում ու առավել քան հավանական է թվում, որ Չինաստանը խիստ հետաքրքրված կլինի իր ազդեցությունը նաև Հայաստան ներմուծելու ուղղությամբ, առավել ևս, որ մեր ընդհանուր շահհերը անհամեմատ ավելի շատ են, քան հակասությունները։

 

 

Գոռ Սաղաթելյան