ՙՙԱղոթեցեք մեզ համար՚՚,-ասում էին նրանք, հեռանալով իրենց օջախներից,որոնցում նրանց նախնիներն ապրել էին դեռևս մոտ 2500տարի առաջ: ՙՙԱյս աշխարհում մենք այլևս չենք տեսնի իրար, բայց երբևէ կհադիպենք: Աղոթեցեք մեզ համար՚՚
Այս մարդիք չէին հասցրել ըմբռնել մի պարզ բան, աղոթելու համար խղճի ազատություն է հարկավոր: Նրանք խխղճի ազատություն չունեին, թուրքերը խլել էին այն: Կրկին խղճի ազատություն ունենալու համար, հարկավոր էր այն ՙՙետ վերցնել՚՚ թուրքերից, որն անհնար էր, քանի, որ անհեռատես մարդիք հավատալով օսմանցու դարավոր ստի շարունակությունը , առանց այն էլ սակավաթիվ զենքերը հանձնել էին կենտրոնական իշխանությանը: Այսպես՝ նրանք զրկվեցին ոչ միայն իրենց Աստծուն աղոթելու հնարավորությունից, այլև զրկվեցին կյանքից ու պատվից, չնայած՝ առանց խղճի ազատության, մարդն արդեն իսկ պատվազրկված է:
Հ.Գ Հայերի մոտ զենք փնտրելու ժամանկ թուրքերն այն աստիճան տանջանքների էին ենթարկում մարդկանց, որ, որոշ մարդիք , ովքեր զենք չունին, անհիմն մեղադրանքներից ու անասաելի տանջանքներից ազատվելու համար, մուսուլման հարևաններից զենք էին գնում և հանձնում իշխանությանը, որը պատճառ էր հանդիսանում հայերին ՙՙհեղափոխության՚՚ մեջ մեղադրելու համար: Ահա՛ , այս ժամանակ սկսվում էր իսկական տանջանքները, ավելի ճիշտ՝ կտտանքները:
Գևորգ Գյուլումյան